Սովորողի տարեկան հաշվետվություն

Ես Նարեկն եմ սովորել եմ Վահան Զատիկյանի անվան համար 90 դպրոցում:իսկ հիմա սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, հաշվողական տեխնիկ ………….. բաժնում:Ուսումնասիրում ենք Հայոց լեզու և Գրականություն, Անգլերեն, Մաթեմաթիկա, Պատմություն, Հասարակագիտություն, Էկոլոգիա-Բնագիտություն:

Հայոց պատմություն

Կոմիտաս

Գավգամելայի և Մագնեսիայի ճակատամարտեր

Հայ հռոմեական պատերազմը

Առասպելներ և Դիցաբանություն

Հնդկաստան

Վիետնամ

Այսօրվա Հայաստանի դրությունը։ Հեղափոխություն.

Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում

Իրանի իսլամական հեղափոխություն

Հայաստանը 15֊րդ դարում

Մաթեմատիկա

ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ ՙՙԿԱՆԱՉ ԱՆԿՅՈՒՆՈՒՄ՚՚

Վարժություն

Առաջադրանք

Առաջադրանք 

Վարժությունyjdyydt

Էկոլոգիա և Բնագիտություն

Անհատական հետազոտական աշխատանք(Տավուշի մարզ)

Հունվար

Նախագիծ` Բնապահպանական ստուգատես, 2018

Տորֆ

Ճահիճներ

ՕԱԶԻՍ

Արեգակնային համակարգ

Կենսական տարրեր

Մթնոլորտի աղտոտման պատճառները

Մթնոլորտ,մթնոլորտի կառուցվածք

Օզոն և օզոնային շերտ

Աղմռւկ և ձայն

Լուսին լուսնի փուլերը

Հարցեր և առաջադրանքներ

Անհատական հետազոտական աշխատանքներ. Արեգակ

English

Fairy tales fight back DISCUSSION

College

Spring

My Day

America’s First Lady

About Myself 

Cambridge

Family Members

My Favorite Pet Cat

Sally or Paula?

Bob & Rose

A GOOD BOY

My favorite band 

Fruit

Meals

Simple Present – Exercise 01

A LETTER FROM SANTA CLAUS

Past simple — regular verbs 

Grammar-Prespositions of Time

Check your progress

Exercise 

Հայոց լեզու և գրականություն

Ինչ է արդարությունը ինձ համար

Լոռեցի Սաքոն

Ճամբարային երկուշաբթի

Առաջադրանք

Առաջադրանք հայոց լեզվից

Առաջադրանք հայոց լեզվից

Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց “ինչ որ լավ է “

Թումանյանի պոեմները

Առաջադրանք հայոց լեզվից

Առաջադրանք հայոց լեզվից

Հովհաննես Թումանյան «Անուշ»

Հովհաննես Թումանյան «Անուշ»

Հովհաննես Թումանյան «Մարոն»

Հովհաննես Թումանյան

Իմ Վահան Տերյանը

Առաջադրանք

Առաջադրանք

Հոմանիշներ

Հովհաննես Թումանյան-ԱՂՋԿԱ ՍԻՐՏԸ (Արևելյան ավանդություն)

Վահան Տերյան բանաստեղծություններ

Վահան Տերյան

Առաջադրանք 2

Առաջադրանք

Հովհաննես Թումանյան-ԱՂՋԿԱ ՍԻՐՏԸ (Արևելյան ավանդություն)

Առաջադրանք հայոց լեզվից, 09.10

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻՑ

ԱՌԱԾՆԵՐ ԵՒ ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐ ՔԱՆԱՔԵՌԻ ԲԱՐԲԱՌՈ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Առաջադրանք

1) Կազմի’ր բարդ և ածանցավոր վեց բառ զարդ արմատով։
զարդատուփ
զարդարում

զարդանախշ
զարդանման

2) Կազմի’ր երկու նախադասություն շահ համա ունով
Եղբորս առաջարկը շատ շահավետ էր։
Շահի մոտ եկան շատ մեծամեծեր։

3) Գրոլ վեց բառ -անք վերջածանցներով
աշխատանք
տանջանք
գովասանք
տառապանք
հրճվանք
երազանք

4) Մեկ բառով բացատրի’ր տրված դարձվածքները և կազմի’ր նախադասություններ դարձվածքներով.

Գլուխ բերել- կատարել
Լեզու առնոլ- խոսել
օձի լեզու թափել- Ճարտար լեզվով համոզել:

5)Գրեք տվյալ բառերին մեկ հոմանիշ, մեկ հականիշ։

Քնքուշ- փափկասուն, կոպիտ

Տամուկր-թաց, չոր

Պայծառ-լուսավոր, մութ

Աղքատ-չունևոր, հարուստ

Հպարտ- վեհ, խոնար

Լոռեցի Սաքոն

I

Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։

Նըրանց ոտքերում՝ գազազած գալի՝
Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,
Խելագար թըռչում քարերի գըլխով,
Փըրփուր է թըքում անզուսպ երախով,
Թըքում ու զարկում ժեռուտ ափերին,

Փընտրում է ծաղկած ափերը հին-հին,
Ու գոռում գիժ-գիժ.
― Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ․․․

Մութ անձավներից, հազար ձևերով,
Քաջքերն անհանգիստ՝ հըտպիտ ձայներով
Դևի հառաչքին արձագանք տալի,
Ծաղրում են նըրա գոռոցն ահռելի
Ու կըրկնում են գիժ-գիժ․
― Վա՜շ-վի՜շ, վա՜շ-վի՜՜շ․․․

Գիշերը լուսնի երկչոտ շողերը

Հենց որ մըտնում են էն խավար ձորը՝
Ալիքների հետ խաղում դողալով,
Անհայտ ու մռայլ մի կյանքի գալով՝
Ոգի է առնում ամեն բան էնտեղ,
Շընչում է, ապրում և մութն և ահեղ։

Էն տախտի վըրա աղոթում մի վանք։
Էն ժայռի գըլխին հըսկում է մի բերդ,
Մութ աշտարակից, ինչպես զարհուրանք,
Բուի կըռինչն է տարածվում մերթ-մերթ,
Իսկ քարի գլխից, լուռ մարդու նման,

Նայում է ձորին մի հին խաչարձան։

II

Էն ձորի միջին ահա մի տընակ։
Էնտեղ այս գիշեր Սաքոն է մենակ։
Հովիվ է Սաքոն, ունի մի ընկեր.
Սատանի նման՝ նա էլ էս գիշեր
Գընացել է տուն։ Սարերի չոբա՜ն―
Գյուղիցը հեռու, հազար ու մի բան,
Ով գիտի՝ պարկում շընալի՞ր չըկար,
Ա՞ղ էր հարկավոր ոչխարի համար,
Ուզեց զոքանչի ձըվածե՞ղ ուտել,

Թե՞ նըշանածին շատ էր կարոտել―
Ոչխարը թողել՝ գնացել է տուն։
Այնինչ՝ համկալը հենց առավոտը
Դեպի սարերը քշեց իր հոտը։
Ու Սաքոն անքուն,
Թաց տըրեխները հանել է, քերել,
Գուլպան բուխարու վըրա կախ արել
Ու թինկը տըվել,
Մեն- մենակ թըթվել։

III

Թեկուզ և մենակ լինի փարախում,

Աժդահա Սաքոն ընչի՞ց է վախում։
Հապա մի նայի՛ր հըսկա հասակին,
Ո՜նց է մեկնըվել։ Ասես ահագին
Կաղնըքի լինի անտառում ընկած։
Իսկ եթե տեղից վեր կացավ հանկարծ,
Գըլուխը մեխած մահակը ձեռին՝
Ձեն տարավ, կանչեց զալում շըներին
Ու բիրտ, վայրենի կանգնեց, ինչպես սար,
Էնժամ կիմանաս, թե ընչի համար
Թե՛ գող, թե՛ գազան, հենց դատարկ վախից,

Հեռու են փախչում նըրա փարախից։

Ու իրեն նըման իրեն ընկերներ
Ապրում են սիրով երեխուց ի վեր։
Աստծու գիշերը գալիս են հանդեն,
Փետ են հավաքում, վառում են օդեն,
Շըհուն ու պըկուն խառնում են իրար,
Ածում են, խաղում, խընդում միալար․․․

IV

Բայց խուլ ու խավար օդում էս գիշեր
Մենակ է Սաքոն ու չունի ընկեր։
Բուխարու կողքին լուռ թինկը տըված

Մըտածում է նա․․․ ու մին էլ հանկարծ,
Որտեղից որտեղ, էն ձորի միջին
Միտն եկան տատի զըրույցները հին․․․
Միտն եկան ու մեր Սաքոն ակամա
Սկսավ մըտածել չարքերի վըրա,
Թե ինչպես ուրախ խըմբով միասին,
Ծուռը ոտներով գիշերվան կիսին,
Թուրքերի կանանց կերպարանք առած,
Երևում են միշտ միայնակ մարդկանց․․․
Կամ ինչպես քաջքերն այրերի մըթնից,

Երբ նայում է մարդ քարափի գըլխից
Կամ թե ուշացած անցնում է ձորով,
Խաբում են, կանչում ծանոթ ձայներով,
Ու մարդկանց նըման խընջույք են սարքում,
Զուռնա են ածում, թըմբուկ են զարկում․․․
Ու տատի խոսքերն անցյալի հեռվից
Ուրվաձայն, երկչոտ հընչեցին նորից.

― Կասեն՝ Սաքո՛, մեզ մոտ արի,
Արի՛ մեզ մոտ հարսանիք.
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,

Սիրուն ջահել հարսն-աղջիկ։

Ինձ մոտ արի՝ ձվածեղ անեմ․․․
Ինձ մոտ արի՝ բըլիթ տամ․․․
Ես քո հոքիրն․․․ ես քո նանն եմ․․․
Ես էլ ազիզ բարեկամ․․․

Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Էս աղջիկը, տե՜ս ինչ լավն ա․․․
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի,
Տարա-նի-նա՜․․․ տարա-նա-նա՜՜․․․

Ու խոլ պատկերներ տըգեղ, այլանդակ,

Անհեթեթ շարքով, խուռներամ, անկարգ,
Ծանրաշարժ եկան Սաքոյի դիմաց
Երևութք եղան, անցնում են կամաց,
Խավար ու դանդաղ, ըստվերների պես,
Չար ժըպիտներով ժանտ ու սևերես․․․

V

Սրընթաց պախրա՞, թե գայլ գիշատիչ
Շեշտակի անցավ փարախի մոտով,
Այծյա՞մը հանկարծ մոտակա ժայռից
Անդունդը մի քար գըլորեց ոտով,
Գիշերվան հովից տերև՞ն էր դողում,

Երկչոտ մուկի՞կը վազեց պուճախում,
Թե՞ ոչխարների թույլ մընչոցն էր այն,―
Սաքոյին թըվաց, թե մի ոտնաձայն
Եկավ ու կանգնեց փարախի վըրա,
Կանգնեց ու լըռեց․․․
Ականջ դըրավ նա․․․

VI

― Ո՞վ հող թափեց բուխուրակից․
Էն ո՞վ նայեց լիսածակից․․․
Էս ո՞վ կըտրից անցավ թեթև,
Շունչ է քաշում դըռան ետև․․․

― Ո՞վ ես, էհե՜յ․․․ ի՞նչ ես անում.
Ի՞նչ ես լըռել, ձեն չես հանում․․․

Պատասխան չըկա․ լըռության միջում
Ձորագետն է միայն մըրափած վըշշում։
― Հա՜, իմացա, Գեվոն կըլնի․
Իմ շան ահից ո՞վ սիրտ կանի․․․
Վախեցնում է․․․ հա՛, հա՛, հա՛, հա՛․․․
― Գևո՜՜․․․
Ձեն – ձուն չկա։

Միայն ահավոր լըռության միջում

Ձորագետն է խուլ, մըրափած վըշշում։
Եվ ո՞վ կըլինի զարթուն այս ժամին․
Քընած է աշխարհ, քընած է քամին․
Անքուն չարքերը չեն միայն քընած,
Վըխտում են ուրախ՝ ձորերը բըռնած,
Խավարում կազմած դիվական հանդես,
Վազում, վազվըզում ըստվերների պես,
Մինչև որ մենակ մի մարդ կըգըտնեն,
Ճիչով-քրքիջով․․․ փարախը մտնեն․․․
Աչքերը հանգչող կըրակին հառած՝

Ծանըր է շնչում հովիվն ահառած,
Ու վայրի հոգին լեռնական մարդու
Ալեկոծում է կասկածն ահարկու։
― Չէ՛, քամին էր էն․.. էն գիլի շըվաք․․․
Էն աստղերն էին աչքերի տեղակ,
Որ լիսածակից ներս էին ընկել․․․
Ուզում էր վերև մըտիկ տա մեկ էլ՝
Ու սիրտ չի անում։
Ականջ է դընում․․․
Գալիս են կըրկին թեթև, կամացուկ

Դըռան ետևից փըսփըսում ծածուկ.
― Էստեղ է նա,
Հա՛, հա՛, հա՛, հա՛․
Տե՛ս-տե՛ս, տե՛ս-տե՛ս․
Նայիր էսպե՜ս,
Մըտիկ արա՜,
Հա՛, հա՛, հա՛, հա՛․․․
Սաքոն շարժվեց փըշաքաղած,
Դեպի շեմքը նայեց, դողաց․․․
Շըրը՛խկ․․․ հանկարծ դուռը բացվեց,

Թուրք կանանցով տունը լըցվեց,
Տունը լըցվեց թուրք կանանցով,
Ճիչ-գոռոցով, հըռհըռոցով․․․

VI

Ահռելի ձոր է։ Մի կըտոր լուսին
Նայում է գաղտուկ, թաքչում ամպերում։
Էն մութ, ահավոր գիշերվա կիսին
Վազում է Սաքոն Լոռու ձորերում։
Չարքերը ընկած նըրա ետևից,
Հերարձակ խըմբով, ճիչ-աղաղակով՝
Հասնում են մեջքին, բռնում են թևից,

Զարկում են, զարկու՜մ օձի մըտրակով․․․
Քաջքերն էլ այրից զուռնա-դըհոլով
Ճըչում են, կանչում ծանոթ ձայներով.

― Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Արի մեզ մոտ հարսանիք,
Տե՜ս՝ ինչ ուրախ պար ենք գալի՝
Սիրո՜ւն, ջահել հարսն-աղջիկ։

Ինձ մոտ արի՝ ձվածեղ անեմ․․․
Ինձ մոտ արի՝ բըլիթ տամ․․․
Ես քու հոքիրն․․․ ես քու նանն եմ..․

Ես էլ ազիզ բարեկամ․․․

VII

Սաքո՜, Սաքո՜, մեզ մոտ արի,
Էս աղջիկը, տե՜ս, ինչ լավն ա․․․
Տե՜ս, ինչ ուրախ պար ենք գալի․
Տարա-նի-նա՜․․․ տարա-նա-նա՜՜․․․

Այնինչ Դեբեդից ալքեր են թըռչում,
Ալիքներն ելնում, ալիքներն ուռչում,
Խավարի միջին ծըփում են կայտառ՝
― Բըռնեցե՜ք, փախա՜վ Սաքոն խելագար․․․

Եղիշե Չարենց

ff

Կենսագրություն

Չարենցը ծնվել է 1897 թվականին Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,– այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի Միրզոյանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսում Չարենցի տունը մինչև օրս կանգուն է։ Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։ 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը, նրա վրա արդեն բազմել էր Չարենց գրական ազգանունը։1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Կարս: Գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։ Читать далее «Եղիշե Չարենց»

Եղիշե Չարենց “ինչ որ լավ է “

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա:

Թումանյանի պոեմները

Մենք իրականացնում էինք «Կարդում ենք Թումանյան» նախագիծը։ Այս օրերին մենք կարդացինք Թումանյանի հետևյալ պոեմները՝ «Մարոն», «Լոռեցի Սաքոն», «Անուշը»։ Երեք պոեմներում էլ Թումանյանը քննադատում էր գյուղի հնացած ավանդույթները, հետամնաց բարքերը, նահապետական վատ սովորությունները։
«Մարո» պոեմում Թումանյանը ցույց է տալիս, թե ինչպես են ինը տարեկան աղջկան ամուսնացնում  մի աժդահա, կայացած տղամարդու հետ, և  ինչպես  են դժբախտանում երկուսն էլ։Դժբախտանում են նաև նրանց ընտանիքները։ Սակայն իրենք չեն հասկանում, որ պատճառը իրենց  սխալն էր՝  աղջկան ամուսնացնելով ինը տարեկան հասակում։ Թումանյանը հենց քննադատում էր այդ հետամնաց սովորույթը։

«Լոռեցի Սաքոն» պոեմում հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես է երիտասարդ,  աժդահա տղամարդը խելագարվում ՝ հիշելով իր տատի պատմած զրույցները չարքերի ու չար ոգիների մասին։ Այս պոեմում էլ Թումանյանը քննադատում է իր հերոսի անգրագիտությունը , տգիտությունը, հետամնացությունը։

«Անուշ» պոեմը Թումանյանի ծավալուն պոեմն է, որ կազմված է նախերգանքից, վերջերգից և ութ մասերից։ Պոեմում շատ մեծ տեղ է տրված ծեսերին՝  համբարձման տոնի նկարագրությանը, հարսանյաց ծեսին, հարսանիքի ժամանակ իրականացվող ժողովրդական խաղերին, մրցույթներին, նաև թաղման արարողությանը։ Թումանյանը սիրով է նկարագրում ժողովրդական  ծեսերը, ավանդույթները, բայց էլի քննադատում է այն սովորույթները, որ դժբախտացնում են մարդկանց։ Մոսիի վրեժխնդրությունը դառնում է  Սարոյի և Անուշի դժբախտ սիրո պատճառը, բայց Մոսին նույնպես դժբախտանում է, սպանում է իր մտերիմ ընկերոջը ու չի հասկանում, որ անիմաստ վրեժի պատճառով ինքն էլ  դժբախտացավ։ Պոեմում շատ գեղեցիկ է Անուշի ու Սարոյի հավատարիմ ու անկեղծ սերը։ Նրանք մեռնում են, բայց նրանց սերը հավերժական է։ Համբարձման տոնի գիշերը՝ ամեն տարի Անուշի և Սարոյի աստղերը մի պահ տիեզերքում հանդիպում են և նորից բաժանվում։ Ես սիրեցի Թումանյանի  պոեմները։

Հովհաննես Թումանյան «Անուշ»

Նախերգանք
ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ԳԻՇԵՐԸ

Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին` թըռչելով`
Փերիները սարի գըլխին
Հավաքվեցին գիշերով:

-Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկե՜ք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ:

Օխտն աղբյուրից ջուր է առել
Կույս սափորով , լուռ ու մունջ,
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ: Читать далее «Հովհաննես Թումանյան «Անուշ»»

Հովհաննես Թումանյան «Անուշ»

(Համբարձման գիշերը)
Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին՝ թըռչելով՝
Փերիները սարի գըլխին
Հավաքվեցին գիշերով։— Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկե՜ք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ։Օխտն աղբյուրից ջուր է առել

Կույս սափորով, լուռ ու մունջ,
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ։

Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընդիրք արել՝
Բարի ժըպտան իր սերին…

Ափսո՜ս, Անո՜ւշ, սարի ծաղիկ,
Ափսո՜ս իգիթ քու յարին.
Ափսո՜ս բոյիդ թելիկ-մելիկ,

Ափսո՜ս էդ ծով աչքերին…։

Читать далее «Հովհաննես Թումանյան «Անուշ»»

Լոռեցի Սաքոն

I

Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։

Նըրանց ոտքերում՝ գազազած գալի՝
Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,
Խելագար թըռչում քարերի գըլխով,
Փըրփուր է թըքում անզուսպ երախով,
Թըքում ու զարկում ժեռուտ ափերին,

Փընտրում է ծաղկած ափերը հին-հին,
Ու գոռում գիժ-գիժ.
― Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ․․․

Մութ անձավներից, հազար ձևերով,
Քաջքերն անհանգիստ՝ հըտպիտ ձայներով
Դևի հառաչքին արձագանք տալի,
Ծաղրում են նըրա գոռոցն ահռելի
Ու կըրկնում են գիժ-գիժ․
― Վա՜շ-վի՜շ, վա՜շ-վի՜՜շ․․․

Գիշերը լուսնի երկչոտ շողերը

Հենց որ մըտնում են էն խավար ձորը՝
Ալիքների հետ խաղում դողալով,
Անհայտ ու մռայլ մի կյանքի գալով՝
Ոգի է առնում ամեն բան էնտեղ,
Շընչում է, ապրում և մութն և ահեղ։ Читать далее «Լոռեցի Սաքոն»